Сейчас в эфире:

Загружаю плеер ...
40%

Կարիքավոր սիրիահայերին բժշկական աջակցություն կցուցաբերվի

16 Mar 2017

Վաղը՝ մարտի 17-ին, Իզմիրլյան Բժշկական Կենտրոնում տեղի կունենա «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրի մեկնարկի արարողությունը և Համագործակցության հուշագրի ստորագրումը: Այդ մասին տեղեկացնում են Սփյուռքի նախարարությունից:

Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագրի նպատակն է անվճար բժշկական օգնություն տրամադրել 2012 թ-ից ի վեր սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում բնակություն հաստատած կարիքավոր սիրիահայերին:

Ծրագրի գործընկեր կառույցներն են՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամը Հայաստանում, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը:

Ծրագիրը համաֆինանսավորվում է Իզմիրլյան հիմնադրամի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից: Այն իրականացնելու է Իզմիրյան բժշկական կենտրոնը՝ շահառուներին տրամադրելով հատուկ զեղչեր կենտրոնում գործող բոլոր բժշկական ծառայությունների համար: